Արշավին․ Բելառուսի առաջնությունը լավ բան է, միացնում ես եւ նորմալ քնում ես
Ռուսաստանի հավաքականի, Սանկտ Պետերբուրգի «Զենիթի», Լոնդոնի «Արսենալի» նախկին խաղացող Անդրեյ Արշավինն իր կարծիքն է հայտնել Բելառուսի առաջնության մասին։
«Բելառուսի առաջնությունը լավ բան է, միացնում ես եւ նորմալ քնում ես»,- Ինստագրամի ուղիղ եթերում ասել է 2018-ին կարիերան ավարտած ֆուտբոլիստը։
Եվրոպայում Բելառուսի առաջնությունը միակն է, որը չի դադարեցվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։