Մենք հնարավորինս երկարաձգել ենք վիրուսի զսպման փուլը. ապրիլն առավել ծանր է լինելու. Վրաստանում ներկայացվել են կորոնավիրուսի տարածման կանխատեսումները. Грузия Online
Վրաստանի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարության համաձայն՝ երկրում ակնկալվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացում:
Ինչպես փոխանցում է Грузия Online-ը, մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսի տարածման առումով ամենածանրը լինելու է ապրիլ ամիսը, հավանաբար նաև մայիսի առաջին կեսը:
«Վարակման դեպքերի աճ կնկատվի: Մենք հնարավորինս երկարաձգել ենք Վրաստանում վիրուսի զսպման փուլը, առավելագույնս կանխել ենք վիրուսի տարածումը: Դրանով մենք ժամանակ ենք շահել՝ առողջապահության հատվածն առավել լրջորեն նախապատրաստելու համար»,- ասել է Գամկրելիձեն:
Ապրիլի 4-ի տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 159-ի, որոնցից 31-ն ապաքինվել են: Այսօր ավելի վաղ գրանցվել է մահվան առաջին դեպքը: