Ավիաընկերություններին զրկել են իրավունքներից այն պատճառով, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն աուդիտ չի անցել․ Ամիրխանյան
Ավիացիայի հարցով։ Ուզում եմ ամեն ինչ իր տեղը գցել։ Առաջինը՝ աուդիտն անցկացրել է EASA-ն մեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։ Աուդիտի արդյունքներով EASA-ն հետ է կանչել բոլոր TCO լիցենզիաները, որոնք տրվել էին հայկակակն փոխադրողներին։ Դա նշանակում է, որ ոչ թե «մի երկու հայկական ավիաընկերություններ» են զրկվել իրավունքներից, այլ բառացիորեն ոչ մի հայկական ավիաընկերություն, որ գոյություն ունի կամ նախատեսվում է, չի կարողանա չվերթներ կատարել Եվրոպա, քանի դեռ Կոմիտեն ի վիճակի չէ անցնել այդ բարդ աուդիտը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ավիացիոն կոմերցիայի ոլորտի եւ չվեչթների կազմակերպման մասնագետ, զբոսաշրջային կազմակերպության ղեկավար, Join Armenia-ի հիմնադիր Արման Ամիրխանյանը։