«Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» խաղացողին
Իտալական «Ռոման» ցանկանում է հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» պաշտպան Խունիոր Ֆիրպոյին, հաղորդում է sport.es-ը։ Հռոմեական ակումբի մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին արդեն աշխատում է այդ ուղղությամբ։
«Բարսելոնայում» դժգոհ են 23-ամյա ֆուտբոլիստի խաղից։ Նա կատալոնական թիմ էր տեղափոխվել անցած ամռանը «Բետիսից» 18 միլիոն եվրոյով՝ կնքելով պայմանագիր մինչեւ 2024 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆիրպոն մասնակցել է 17 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։