Քուվեյթը հայտարարել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին. KUNA
Քուվեյթի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին, գրում է KUNA լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ մահացել է Հնդկաստանի 46-ամյա մի քաղաքացի:
Երկրում կորոնավիրուսով վարակվել է 479 մարդ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր տեսակի կորոնավիրուսը պանդեմիա էր ճանաչել: