Վթարի հետևանքով կորոնավիրուսով հիվանդներից մեկի մոտ առկա են թեթև վնասվածքներ. խոսնակ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնալ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում»։
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Երևանում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով հիվանդի տեղափոխող շտապօգնության մեքենան: