Թունիսում մեկուսացման ռեժիմը վերահսկում է ռոբոկոպը
Թունիսի Ներքին գործերի նախարարությունը ռոբոտ ոստիկանի է ուղարկել մայրաքաղաքի փողոցներում պարեկություն իրականացնելու եւ մեկուսացման ռեժիմի վերահսկողության համար, հայտնում է RG-ն` վկայակոչելով AFP-ն:
Ռոբոկոպը, որը տեղաշարժվում է անիվներով, հեռակառավարվող է եւ հագեցած է ինֆրակարմիր լույսերով եւ տեսախցիկներով, ինչպես նաեւ ձայնային եւ լուսային ազդանշանային համակարգով:
Թունիսի Ներքին գործերի նախարարության կայքում տեղադրված տեսանյութերում ռոբոտը դիմում է մեկուսացման կանոնները խախտելու մեջ կասկածվող անձանց: «Ի՞նչ եք անում: Ցույց տվեք ինձ ձեր անձնագիրդ: Դուք չգիտե՞ք, որ ձեզ հարկավոր է տանը լինել»: Խախտողի մասին ազդանշանն ու նրա պատկերը ռոբոտը փոխանցում է մոտակա ոստիկանական բաժանմունք:
Ռոբոտի թունիսցի ստեղծող Անիս Սահբանին ասում է, որ մեքենան առաջին անգամ թողարկվել է 2015-ին` փողոցներում պարեկություն իրականացնելու համար: Նրա խոսքով` ավտոմատացված մեքենան աշխատում է ավտոնոմ կերպով արհեստական ինտելեկտի միջոցով:
Ռոբոտը 100-ից 140 հազար դոլար արժե եւ հիմնականում վաճառվում է արտասահմանյան ընկերություններին` անվտանգության կարիքների համար:
Թունիսում մարտի 17-ից պարետային ժամ է հայտարարվել գիշերների համար, իսկ մարտի 22-ից իշխանություններն ավելի խիստ արգելքներ են սահմանել: Մարտի 2-ից հյուսիսաֆրիկյան այս երկրում 14 մարդ է մահացել կորոնավիրուսից, 455 մարդու մոտ COVID-19-ի թեստերը դրական արդյունք են ցուցյ տվել: