ՖԻՖԱ-ն հորդորել է հետաձգել հավաքականների մասնակցությամբ հունիսին նախատեսված հանդիպումները
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի աշխատանքային խումբը շարունակում է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում կազմել հանձնարարականներ, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
ՖԻՖԱ-ն հորդորել է հետաձգել ազգային հավաքականների մասնակցությամբ հունիսին նախատեսված բոլոր հանդիպումները։ Կոնֆեդերացիաների մասնակցությամբ առաջիկայում ՖԻՖԱ-ն կմշակի 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի օրացույցի փոփոխությունները։
Նաեւ սպասվում է, որ ՖԻՖԱ-ն հաջորդ տրանսֆերային փուլը կհայտարարի այս մրցաշրջանի ավարտից հետո մինչեւ դեկտեմբերի 31-ը։