Ամոթ ու ևս մեկ անգամ ամոթ, եթե դեռ էդպիսի հատկություն ունեք. Թեհմինա Վարդանյանը՝ Երևան քաղաքի ախտահանման աշխատանքների մասին
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Թբիլիսի քաղաքում իրականացվող ախտահանման աշխատանքներին եւ համեմմատություն արել Երեւան քաղաքի հետ։
«Ծանոթացեք. Թբիլիսի, մեր օրեր, ախտահանում...
Մենք, ինչ խոսք, ավելի լավ ենք ախտահանում, քան Թբիլիսիում: Հո սենց ծավալով աշխատանքներ չենք անի: Պատուհան լվանալու փչիկը ամբողջովին բավարար ա: Համ էլ քաղաքապետը մի անգամ արդեն ուղերձ ա հղել ու ասել` որը որից հետո ա: Չեմ հասկանում` էլ ի՞նչ անի էդ մարդը: Հո չի՞ աշխատի: Շատ անշնորհակալ ենք է, շաաատ: Չենք գնահատում քաղաքի պաշտպանության պետի ջանքերը:
Իսկ եթե ավելի լուրջ, ամոթ ու եւս մեկ անգամ ամոթ, եթե դեռ էդպիսի հատկություն ունեք: Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք: Չնայած «ՀՀ հպարտ քաղաքացի» եզրույթը կա ու կա, որը պատեհ անպատեհ օգտագործելով, թոզ փչելով ման եք գալիս:
Հ.Գ. Երևի կինո նայելը թողնեմ, անցնեմ ֆուտբոլ նայելու»,- գրել է նա։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ լրագրող Գոհար Պետրոսյանը իր Facebook-ճի էջում տեղադրել է լուսանկարներ Թբիլիսիից և մակագրել`«Պարետային ժամ Թբիլիսիում. Քաղաքը մաքրվում ու ախտահանվում է»: