Արմեն Հայկյանցը նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար
ՀՀ Նախագահի աշխատակազմը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՄԵՆ ՀԱՅԿՅԱՆՑԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը. Արմեն ՀԱՅԿՅԱՆՑԻՆ նշանակել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանով՝
Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը.
Կարեն ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ նշանակել Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար: