Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել և ինքնամեկուսացել
Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Հայաստանից Ռուսաստան մեկնելուց հետո կորոնավիրուսի թեստ է հանձնել և ինքնամեկուսացել։
«Երեւանում ապրում եմ կնոջս եւ աղջկաս հետ։ Ռուսաստան ենք վերադարձել միասին։ Սպասում ենք Հայաստանում իրավիճակի բարելավմանը։
Հիմա երկու շաբաթ կլինենք կարանտինի մեջ։ Կորոնավիրուսի առաջին թեստս բացասական է եղել։ Երկուշաբթի երկրորդ թեստն եմ հանձնել։ Ամեն ինչ նորմալ է»,- Ալեքսանդր Գրիգորյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Եվրոպայում բոլոր ազգային առաջնությունները դադարեցված են։ Բացառություն է Բելառուսի առաջնությունը։