Լևոն Արոնյանի կնոջ հոգեհանգստի արարողությանը ներկա է Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ (լուսանկարներ)
Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 30-ին մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին: Այսօր տեղի է ունենում նրա հոգեհանգստի արարողությունը: Պահպանելով պարետի որոշմամբ սահմանված 20 հոգին չգերազանցելու արգելքը, հոգեհանգստի արարողությանը ներկա են սահմանափակ թվով մարդիկ: Ներկաների թվում են նաև Լևոնի և Արիանեի հարսանիքի քավոր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
Նշենք, որ ծաղկեպսակներ կային ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի ընտանիքի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և այլոց կողմից:
Հիշեցնենք, որ Արիանան վթարի էր ենթարկվել, որից 10 օր անց հիվանդանոցում մահացել էր:
Նյութի աղբյուրը՝ armdaily.am