Ժողովուրդը լուրջ չի ընդունում, որ զանգվածային մահը չոքել է բոլորիս դուռը. Արմեն Խաչատրյան (Տեսանյութ)
Մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները երկրորդական են, մարդու կյանքը եւ առողջությունը գերակա է բոլոր մյուս ազատություններին եւ իրավունքներին: Այս մասին երեկ մարտի 31-ին, Ազգային ժողովում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերի երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Այսօր ես մտել եմ բանկ եւ տեսել եմ, որ մասնաճյուղերում չկա ալկոգել: Կա հերթապահ, բայց պատին փակցված չէ ալկոգել, որ ոստիկանը բոլորին ստիպի, որ մարդիկ առանց ձեռքերը մշակելու բանկ չմտնեն: Քիչ առաջ էլ Կասկադի տարածքում եմ հրավառություն տեսնում, տեսնում եմ նաեւ լեփ-լեցուն ավտոբուսներ: Զանգվածային մահը չոքել է բոլորիս դուռը, ժողովուրդը լուրջ չի ընդունում, եթե մենք կարգապահությամբ աչքի չընկնենք, կառավարությունն ինչ էլ անի, եռապատկի էլ իր ուժերը, հնարավոր չէ, որ այս ամեն ինչի դեմն առնենք»։