«Բարսելոնան» հետաքրքրված է Կուրզավայի ծառայություններով
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի պաշտպան Լեւեն Կուրզավայի ծառայություններով, հաղորդում է Sport.es-ը։
27-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ Այն նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալները նրա ծառայությունները կատալոնական ակումբին առաջարկել են դեռ կորոնավիրուսի պանդեմիայից առաջ։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Կուրզավան մասնակցել է 14 հանդիպման։