Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է միասին աշխատեն, որպեսզի հաղթեն կորոնավիրուսի համաճարակին․ ՉԺՀ ԱԳՆ
Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է միասին աշխատեն, որպեսզի հաղթեն կորոնավիրուսի համաճարակին։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Խուա Չունինը, հայտնում է AP-ը։
Վաշինգտոնը քննադատում է Պեկինին նրա համար, որ նա իբր ժամանակին ճիշտ տեղեկատվություն չի տվել համաճարակի չափերի մասին, ինչպես նաեւ շարունակում է թաքցնել ճշմարտությունը և ապատեղեկատվություն է տարածում։
«Մենք նաև հուսով ենք, որ ԱՄՆ որոշ պաշտոնատար անձինք կարող են գործել երկու պետություններին այս հիվանդության դեմ պայքարում համագործակցելու ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու կոչի ոգով»,- ասել է նա՝ հայտնելով, որ իրենք ԱՄՆ վիրուսի հետ կապված բժշկական ապրանքներ են ուղարկել՝ չնայած նրան, որ Չինաստանում ևս դրանց պահանջարկը մեծ է։
Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի համաճարակը Չինաստանում չի վերջացել, և դեռեւս լուրջ խնդիրներ կան։
Մասնավորապես, անհրաժեշտ է հետևել, որ արտասահմանից ժամանող վարակված մարդիկ չտարածեն հիվանդությունը և նոր բռնկում չառաջանա։