Կորոնավիրուսի դեմ նախաձեռնված միջոցառումները չպետք է խափանեն ժողովրդավարությունը․ Եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեռ Լեյենը Հունգարիային նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար արտակարգ միջոցառումները չպետք է խափանեն ժողովրդավարությունը, հայտնում է Reuters-ը։
Նախօրեին հունգարական խորհրդարանը վարչապետ Վիկտոր Օրբանին անսահմանափակ իրավասություններ էր ընձեռել։
«Չափազանց կարևոր է, որպեսզի արտակարգ միջոցառումները վնաս չպատճառեն մեր հիմնարար սկզբունքներին և արժեքներին․․․ Ժողովրդավարությունը չի կարող աշխատել առանց ազատ և անկախ զանգվածային լրատվամիջոցների,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը,- Ցանկացած արտակարգ միջոցառումներ անհրաժեշտությամբ և համաչափությամբ սահմանափակված պետք է լինեն։ Դրանք չպետք է անսահման տեւեն․․․ կառավարությունները պետք է հետևեն նրան, որ այդպիսի միջոցառումները պարբերաբար վերահսկվեն»։
Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը կվերլուծի և ուշադիր կհետեւի Հունգարիայի նոր օրենքների կատարմանը։