Ղազախստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը կդադարեցնի բոլոր ուղևորատար միջազգային չվերթները
Ապրիլի 1-ից Ալմաթիի միջազգային օդանավակայանը կդադարեցնի բոլոր ուղեւորատար միջազգային չվերթները, փոխանցում է Kursiv.kz-ը:
Ղազախստանի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ բոլոր ուղեւորատար միջազգային չվերթները, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ին նախատեսված էին դեպի Ալմաթի, վերաուղղվելու են Ղազախստանի քաղաքների այլ միջազգային օդանավակայաններ:
Այս միջոցառումն ուղղված է Ալմաթիի բնակչության շրջանում կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածումը կանխելուն եւ թույլ չտալուն:
Մարտի 31-ին 00:10-ի դրությամբ Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդության ընդհանուր 308 դեպք: