Լեհը կորոնավիրուսի պատճառով երեք օրով ինքնամեկուսացվել է ավտոմեքենայի մեջ
Օստրուվ-Վելկոպոլսկի քաղաքից լեհ տղամարդը վերադարձել է արտասահմանյան ուղեւորությունից եւ, վախենալով վարակել ընտանիքի անդամներին կորոնավիրուսով, բնակություն է հաստատել ավտոմեքենայում։ Նրա պատմությունը հրապարակել են լեհական Wiadomosci.onet.pl կայքում։
Վերադառնալով Լեհաստան՝ տղամարդը վատ է զգացել։ Նա միանգամից գնացել է հիվանդանոց, որպեսզի անալիզ հանձնի։ Բժիշկները նրա մոտ բրոնխիտ են ախտորոշել եւ հայտարարել են, որ չեն կարող հոսպիտալացնել նման ախտանիշներով։ Այնպես որ, կորոնավիրուսի թեսթի պատասխանին պետք էր տանը սպասել։ Սական վարորդը մտածել է ինչպես ապահովագրի իր ընտանիքին հնարավոր վարակումից՝ երեք օր, քանի դեռ թեսթի արդյունքները չեն եղել, նա ինքնամեկուսացվել է մեքենայի մեջ։ Կորոնավիրուսը տղամարդու մոտ չի հաստատվել, եւ նա վերադարձել է տուն, հայտնում է Motor-ը։
Այսօրվա դրությամբ Լեհաստանում գրանցված է հիվանդության 1900 դեպք, 26 մարդ մահացել է։