14-ամյա երեխան վիրավորվել է կրծքավանդակի շրջանում․վիճակը կայուն է
14-ամյա երեխան երեկ՝ մարտի 30-ին, ադրբեջանական կրակոցից վիրավորումը ստացել է կրծքավանդակի շրջանում։
Նոյեմբերյանի հիվանդանոցի հերթապահ բժիշկ Նաիրա Թառյանը հայտնել է, որ երեխային դեռ չեն վիրահատել, երեխան կայուն վիճակում է։
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով Ոսկեվան գյուղում դպրոցական երեխա է վիրավորվել։
Հաղորդել էինք նաև, որ Հակառակորդը գնդակոծել է Կոթին: