Լինեկեր․ Բոլորն են ցանկանում ավարտել առաջնությունը
Անգլիայի հավաքականի հարձակվող Գարի Լինեկերը կարծում է, որ Անգլիայի առաջնությունը պետք է վերսկսել կորոնավիրուսի պանդեմայից հետո և հասցնել ավարտին։
«Այժյմ իրավիճակն այնքան փոփոխական ու անորոշ է, որ դժվար է ասել, թե երբ կավարտվի պանդեմիան։ Հնարավոր է՝ առաջնությունը վերսկսվի հունիսին։ Հավանաբար, ավելի հանգիստ կլինի։
Հանդիսականների ներկայությունը կարևոր չէ, քանի որ դա այնքան էլ լիարժեք ֆուտբոլ չի լինելու։ Կարևոր է առաջնությունն ավարտել։ Դա են ցանկանում բոլորը։
Հնարավոր է՝ բացառություն են նրանք, ովքեր չեն սիրում «Լիվերպուլը»։ Կարծում եմ՝ արդար կլինի առաջնությունը անավարտ չթողնելը»,- Լինեկերի խոսքը մեջբերում է talksport-ը։
Անգլիայի առաջնությունն առայժմ դադարեցված է մինչև ապրիլի 30-ը։