Ուղևորատար ինքնաթիռը վերելքի ժամանակ կորցրել է շարժիչի մի մասը և շարունակել է թռչել
Ճապոնական ավիաընկերության All Nippon Airways ուղևորատար ինքնաթիռը վերելքի ժամանակ կորցրել է շարժիչի մի մասը և շարունակել է թռիչքը: Այս մասին հաղորդել է Air Live պորտալը:
Դեպքը տեղի է ունեցել Boeing 787-9 ինքնաթիռում, որն իրականացնում էր NH919 չվերթը Տոկիոյից Շանհայ:
Հրապարակման համաձայն՝ երկրորդ շարժիչի վահանակը առանձնացել է այն ժամանակ, երբ ինքնաթիռը լքել է Նարիտայի օդանավակայանը:
Պակասող մասը հայտնաբերվել է միայն այն ժամանակ, երբ օդանավը հետադարձ թռիչք է կատարել դեպի Տոկիո: Այն գտել են օդանավակայանից ոչ հեռու գտնվող ոստիկանության շենքի կողքին: