Մեսսին և «Բարսելոնայի» մյուս խաղացողները կհրաժարվեն 70% աշխատավարձից կորոնավիրուսի համավարակի ընթացքում. CNN
Լիոնել Մեսսին և կատալոնական «Բարսելոնայի» մյուս անդամները կհրաժարվեն իրենց աշխատավարձի 70 տոկոսից՝ ֆինանսապես աջակցելով ակումբին կորոնավիրուսի համավարակի ժամանակահատվածում:
Ինչպես հայտնում է CNN-ը, արգենտինացի ֆուտբոլիստն այս մասին հայտարարություն է հրապարակել ինստագրամյան իր էջում՝ նշելով, որ խաղացողները հետագայում ևս ներդրումներ կանեն, որպեսզի ակումբի յուրաքանչյուր աշխատակից կարողանա ստանալ իր ամբողջական աշխատավարձն արտակարգ դրության ընթացքում:
Իսպանիայում, որը Եվրոպայի երկրորդ ամենատուժած երկիրն է կորոնավիրուսի համավարակի պատճառով, վարակման ավելի քան 85 000 դեպք է արձանագրվել, ինչպես նաև մահվան 7340 դեպք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրինյան «Յուվենտուսի» ֆուտբոլիստներն ու մարզիչները համաձայնել են հրաժարվել իրենց 4 ամսվա աշխատավարձից: