Տիտե․ Նեյմարն անփոխարինելի չէ
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն կարևորել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի դերն ազգային թիմում։
«Նեյմարն անկանխատեսելիություն է մտցնում թիմի խաղի մեջ։ Նա առաջարկում է անհատական կամ կոլեկտիվ լուծումներ, որոնք մյուս խաղացողները չեն կարող առաջարկել։
Նրա ներկայությունը մեծացնում է թիմի ներուժը։ Ես խոսում եմ առողջ և հավաքված Նեյմարի մասին։ Նա շատ կարեւոր է հավաքականի համար, բայց անփոխարինելի չէ»,- Տիտեի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Կորոնավիրուսի պանդեմիա և կարանտին հայտարարելուց հետո Նեյմարը Փարիզից մեկնել է Բրազիլիա։