Նեթանյահուի խորհրդականը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ուլտրաօրթոդոքսալ համայնքի հարցերով խորհրդական Ռիվկա Պալուհը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է The Times of Israel-ը:
64-ամյա Պալուհը ստիպված է եղել կորոնավիրուսի անալիզ հանձնել այն բանից հետո, երբ նման ախտորոշմամբ հոսպիտալացրել են նրա ամուսնուն: Կինը շփվել է վարչապետի հետ, սակայն Նեթանյահուի վարչակազմում նշել են, որ հանդիպման ընթացքում պահպանվել է անհրաժեշտ հեռավորությունը: Վարչապետի գրասենյակի աղբյուրը տեղեկացրել է, որ երկրի առողջապահության նախարարության խորհուրդներին համապատասխան՝ Նեթանյահուն ստիպված է 14 օր կարանտինի մեջ անցկացնել: