Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով, կաթիլները շատ ծանր են. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները պնդում են, որ կորոնավիրուսը չի փոխանցվում օդով, այլ միայն, այսպես կոչված, կաթիլային ճանապարհով:
Ըստ փորձագետների՝ կորոնավիրուս կաթիլները շատ ծանր են, երկար չեն մնում օդում ու մակերեսների վրա: Այդ պատճառով, եթե անցնեք այն վայրով, որտեղով անցել է հիվանդ մարդը, վարակվելու շանսը գրեթե զրոյական է: Չի կարելի դիպչել մակերեսներին, պետք է որքան հնարավոր է հաճախ լվանալ ձեռքերն ու ախտահանել դրանք սպիրտ պարունակող միջոցներով:
Վարակումը տեղի է ունենում մարդու օրգանիզմ փոքր կաթիլներ թափանցելու ճանապարհով, որոնք արտադրվում են հիվանդ մարդու փռշտոցի կամ հազի հետևանքով: Վարակումը տեղի է ունենում, երբ «վարակակիրը» և «զոհը» գտնվում են իրարից առնվազն 1 մետր հեռավորության վրա: Այդ պատճառով խորհուրդ է տրվում հեռավորություն պահել: