Եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար
Երկրից երկիր վիճակագրությունը տարբեր է, ինչը կապված է տվյալ երկրի կենսակերպից. օրինակ, եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է եւ երիտասարդ մահ կունենանք: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ տարիքային վիճակագրությանը:
Անդրադռանալով հարեւան երկրներում տիրող իրավիճակին, նա հավելեց. «Օրինակ, հարեւաններից մեկի մասին կային չճշտված տվյալներ, որ արհեստական օդափոխության սարքերի վրա կան բավական մեծ թվով 40-ից ցածր անձինք, պետք է պարզել այդ անձանց առողջական պատկերը: Եթե իմ ասած իմ ասած տարբերակն է, այսինքն ոչ առողջ ապրելակերպ են վարել, իրենք պոտենցիալ ռիսկի տակ են: Հետեւաբար չի կարելի ասել, որ բոլոր երկրներում այդպես կլինի»: