Եթե Ալեքսանյանը սա կուտի, ես էլ կուտեմ․ քաղաքացին պնդում է, որ դուստրը թունավորվել է «Երեւան Սիթի»-ից գնած մսամթերքից
Ֆեյսբուքյան օգտատեր Սևակ Մարտիրոսյանը պնդում է, որ իր դուստրը մեկը թունավորվել է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սուպերմարկետներից մեկից գնած սննդամթերքից։ Օգտատերը այդ մասին պատմել է ֆեյսբուքան ուղիղ եթերում։
«65 հազարի սննդամթերք ենք գնել, որ մի քանի օր դուրս չգանք տնից, նրբերշիկը, սարդելկան բացել ենք՝ ամբողջությամբ բորբոսնած, խտացրած կաթը՝ ուռած։ Առել ենք, որ մնանք տանը, սննդի թունավորում ենք ստացել։ Առավոտյան երեխաս փորացավ ուներ շատ ուժեղ, վախեցանք։ Երևան Սիթին հոտած, փտած մթերք է վաճառում, եթե Ալեքսանյանը սա կուտի, ես էլ կուտեմ, խոսք եմ տալիս։ Զեղչ են դրել, ծախում են հոտած, բորբոսնած ուտելիք»,- ուղիղ եթերում ասել է նա՝ ցույց տալով բորբոսնած մսամթերքը։
Օգտատիրոջ խոսքով՝ այն գնել են Ջրվեժում գտնվող սուպերմարկետից, մսամթերքի մի մասն էլ ժամկետն անց է․«Նրբերիկը՝ գրված է՝ պահպանման ժամկետը՝ 10 օր, մինչդեռ արտադրվելէ 2018թ․»։