«Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնը տրամադրել է Առողջապահության ազգային ծառայությանը
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ակումբային «Էթիհադ» ստադիոնը տրամադրել է Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությանը։ Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում բժիշկներն ու բուժքույրերը վերապատրաստման ուսումնական ծրագրերը կանցնեն ստադիոնի տարածքում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» եւս իրենց ստադիոնները տրամադրել են առողջապահության համակարգին։
Եվրոպայում ազգային առաջնությունները դադարեցված են։ Մրցաշրջանի վերսկսումը սպասվում է հունիսին։