ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսով վարակված նորածին է մահացել
Այսօր Իլինոյս նահանգի հանրային առողջության դեպարտամենտը հաղորդել է ԱՄՆ-ում նորածնի մահվան մասին, որի մոտ ախտորոշվվել էր կորոնավիրուս։
Ողբերգությունը գրանցվել է Չիկագո քաղաքում։
«Ավելի վաղ երբեք չէր գրանցվել նորածնի մահ COVID-19-ի հետեւանքով։ Անցկացվում է հետաքննություն մահվան պատճառները պարզելու համար։ Մենք պետք է անենք ամեն ինչ մահացու վիրուսի տարածումը կանխելու համար»,-հայտարարել է դեպարտամենտի տնօրեն, դոկոտոր Նգոզի Էզիկեն։
Կորոնավիրուսի ռիսկի խմբում հիմնականում տարեց մարդիկ են, եւ մահացության 85 տոկոսը գրանցվել է Իլինոյս նահանգում հատկապես 60-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում։
Ըստ վերջին տվյալների՝ այսօր Իլինոյսում գրանցված է կորոնավիրուսով վարակման 465 դեպք, մահացել է 13 մարդ։