«Իսպանկան» վերապրած ամենատարեց տղամարդը իր 112-րդ ծննդյան օրը միայնակ կանցկացնի (Տեսանյութ)
Մարտի 29-ին Բոբ Ուեյթոնը, երկրագնդի ամենածեր տղամարդը, 112 տարեկան կդառնա եւ, ցավոք, նա ստիպված կլինի իր ծննդյան օրը միայնակ անցկացնել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտնում է MIGNews-ը։
Ուեյթոնը շատ վշտացած է նրանից, որ իր երեխաները եւ 27 թոռները չեն կարող ներկա լինել տոնին։ Նա վերապրել է «իսպանկա»-ի համաճարակը եւ երկու համաշխարհային պատերազմները, սակայն լրագրողների հետ հանդիպմանը Բոբը նշել է, որ այժմ աշխարհն ավելի վատ վիճակում է, քան նախկինում երբեւէ, ու ոչ ոք չգիտի, թե ինչով այս ամենը կվերջանա։
Պատերազմի ժամանակ, նրա խոսքերով, ամեն ինչ ավելի պարզ էր։ «Մենք հաստատ գիտեինք, թե ինչ պետք է անենք։ Դրված էր նպատակ, որին պետք էր հասնել, սակայն այժմ ոչ ոք չգիտի, թե ինչպես պետք է հաղթենք վիրուսին»,- ասել է նա Sky News-ին տված հարցազրույցում։