Բժիշկ Հարություն Հարությունյան․ Կորյուն Սողոմոնյանը կորոնավիրուսով վարակված չի եղել
Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կորյուն Սողոմոնյանը Լոնդոնի վարկանիշային մրցաշարին մասնակցելուց եւ Երեւան վերադառնալուց հետո ինքնակամ պառկել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, անցել բոլոր հետազոտությունները, թեստ է հանձնել, մեկ օր հետո դուրս է գրվել բացասական արդյունքով։
Այդ մասին NEWS.am Sport-ին հայտնեց բժիշկ Հարություն Հարությունյանը։ Նա է ուղեկցել Հայաստանի հավաքականի մարզիկին հիվանդանոց։
Կորյուն Սողոմոնյանի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։