Ռոբերտո Մարտինես․ Էդեն Ազարը լիովին հարմարվել է Պրիմերային
Ֆուտբոլի Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Իսպանիայի առաջնությունում բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի առաջին մրցաշրջանի մասին։ 29-ամյա ֆուտբոլիստն անցած ամռանն է Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել «Ռեալ»։
«Ազարը լիովին հարմարվել է Պրիմերային և «Ռեալին», բայց խանգարում են վնասվածքները։ Ընթացիկ մրցաշրջանում նա ավելի շատ հանդիպում բաց թողեց, քան ութ տարում «Չելսիի» հետ։ Վստահ եմ, որ սա միայն դժբախտություն է, և շուտով ամեն ինչ կփոխվի։
Կարծում եմ՝ Ազարը կարող է դառնալ առանցքային դերակատար «Ռեալում» և Բելգիայի հավաքականում»,- Ռոբերտո Մարտինեսի խոսքը մեջբերում է AS-ը։
Ազարը ոտնաթաթի վնասվածք է ստացել փետրվարի 22-ին և վիրահատվել է։