«Աթլետիկն» ունի 188 միլիոն եվրոյի սալդո եւ չի ընդունել աշխատավարձի կրճատման վերաբերյալ առաջարկը
Բիլբաոյի «Աթլետիկի» 30-ամյա բասկ պաշտպան Յուրի Բերչիչեն առաջարկել է կրճատել իր և թիմակիցների աշխատավարձը, որպեսզի ակումբը կարողանա հաղթահարել կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հնարավոր դժվարությունները։
Սակայն «Աթլետիկի» ղեկավարությունը չի ընդունել առաջարկը, քանի որ ունի 188 միլիոն եվրոյի դրական սալդո, հաղորդում է El Pais-ը։
Վատագույն դեպքում, ակումբում սպասում են 30 միլիոն եվրոյի կորուստ։
Ակումբի զուտ պարտքը կազմում է եկամտի 92 տոկոսը։