Կորոնավիրուսով վարակված գրող Բորիս Ակունինը պատմել է ախտանիշների մասին. ՌԻԱ Նովոստի
Կորոնավիրուսով վարակված գրող Բորիս Ակունինը պատմել է ախտանիշների մասին:
«Ինձ մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության: Դա նման է բարձր ջերմությամբ ձգձգվող գրիպին: Տարբերությունն այն է, որ լավացում տեղի չի ունենում»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Բացի նրանից, վարակվել է նաեւ նրա կինը, սակայն նրա մոտ հիվանդությունը թեթեւ է ընթանում:
Գրողի մոտ ավելի ծանր ընթացք է. նրա ջերմությունը բարձրացել է մինչեւ 39 աստիճան:
«Գիտեի, որ պետք է խուսափել շնչառական խնդիրներից, սակայն նման խնդիրներ չառաջացան: Այդ պատճառով հանգիստ էի»,- նշել է նա:
Հիվանդության 11-րդ օրը բժիշկը նրան հակաբիոտիկներ է նշանակել, որից հետո նրա վիճակը թեթեւացել է: