Ստեփանակերտի տրանսպորտում, վերելակներում և զբոսայգիներում տեղադրվել են ախտահանիչ լուծույթներ (Տեսանյութ)
Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, քաղաքի հասարակական տրանսպորտում, վերելակներում և զբոսայգիներում տեղադրվել են ախտահանիչ լուծույթներ:
«Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից շարունակվում են համաճարակի դեմ կանխարգելման միջոցառումները: ներկա դրությամբ ալկոգելեր ենք տեղադրում հասարակական տրանսպորտում, վերելակներում եւ շատ այլ տեղերում»,-նշել է քաղաքապետարանի աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետ Էդգար Ավանեսյանը՝ հավելելով, որ բացի այդ, ախտահանիչ լուծույթով լվանում են ճանապարհները, ալկոգելեր են տեղադրում նաեւ զբոսայգիներում:
Նշվում է, որ ալկոգելերը քաղաքապետարանը ձեռք է բերել սեփական միջոցներով, սպառվելու դեպքում, դրանք կփոխարինվեն նորերով: