Մակրոնը նախազգուշացրել է կորոնավիրուսի պատճառով Շենգենի «մահվան» ռիսկի մասին. Reuters
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիության իր գործընկերներին նախազգուշացրել է այն մասին, որ կորոնավիրուսի բռնկումը կարող է հանգեցնել բլոկի կենտրոնական հիմքերի փլուզմանը, ինչպիսին է դրա Շենգենյան գոտին, եթե նրանք սոլիդարություն չցուցաբերեն այս ճգնաժամի պայմաններում: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը:
«Վտանգված է եվրոպական նախագծի գոյատեւումը»,- հեռախոսային խորհրդակցության ժամանակ հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը ԵՄ առաջնորդներին՝: «Ռիսկը, որի առաջ մենք կանգնած ենք, Շենգենի մահն է»,- հավելել է Մակրոնը: