Պատրիկ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ֆրանսիայի Օ դե Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա այս մասին հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում:
Դեւեջյանը հոսպիտալացվել է, նրա վիճակը մտահոգություն չի հարուցում: «Համաճարակն ախտահարեց նաեւ ինձ»,- գրել է նա՝ նշելով, որ իրեն հոգնած է զգում, եւ շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին»:
Գրառումն՝ այստեղ: