3 բռնցքամարտիկ է կորոնավիրուսով վարակվել Լոնդոնի վարկանիշային մրցաշարում
Բռնցքամարտի Խորվաթիայի հավաքականի մեկ անդամ եւ երկու մարզիչ կորոնավիրուսով է վարակվել Լոնդոնում անցկացված եւ դադարեցված օլիմպիական վարկանիշային մրցաշարում, հաղորդում է BBC-ն։
Ավելի վաղ, Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարել էր, որ երկու թուրք բնռցքամրատիկ եւ մեկ մարզիչ Լոնդոնում վարակվել է կորոնավիրուսով։
ԱԻԲԱ-ից եւ ՄՕԿ-ից պատասխանել են, որ ոչ մի ապացույց չկա, թե վարակումը տեղի է ունեցել հենց մրցաշարի ժամանակ։
Վարկանիշային մրցաշարը մեկնարկել էր մարտի 14-ին եւ պետք է ավարտվեր մարտի 24-ին, բայց դադարեցվել էր մրցումային երրորդ օրը։ Հայաստանի հավաքականից Լոնդոնում օլիմպիական ուղեգիր հասցրեց նվաճել 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։