«Բավարիայի» պաշտպանը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսելոնա»
Մյունխենի «Բավարիայի» և Ավստրիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Դավիդ Ալաբան մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Գերմանիայի չեմպիոնի կազմից, տեղեկացնում է Bild-ը:
27-ամյա պաշտպանը ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում և իր գործակալի միջոցով կապ է հաստատել «Բարսելոնայի» ու «Ռեալի» ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դավիդ Ալաբան հրաժարվել է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի»:
Նշենք, որ ավստրիացի պաշտպանի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: Ալաբան դժգոհ է «Բավարիայում» իր աշխատավարձից և հրաժարվել է երկարաձգել համագործակցությունը գերմանական ակումբի հետ:
Դավիդ Ալաբան «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականից: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ալաբան մասնակցել է 19 հանդիպման, խփել 1 գոլ: