Անգլիայի առաջնությունը չի վերսկսվի ապրիլի 30-ին
Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը չի վերսկսվի ապրիլի 30-ին կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը։
Անգլիական ֆուտբոլային լիգայի ակումբները տեղեկացվել են, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը թույլ չի տա առաջնությունները վերսկսել նաև նախապես հայտարարված ապրիլի 30-ին։
Հաջորդ շաբաթ Պրեմյեր լիգայի ու Անգլիական ֆուտբոլային լիգայի ներկայացուցիչները կքննարկեն մրցաշրջանի վերսկսման նոր ժամկետը։
Սպասվում է, որ մնացած տուրերի հանդիպումները կանցկացվեն հունիսին առանց հանդիսականների։ Նոր մրցաշրջանի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 8-ին։