Եթե իրական վտանգ զգանք, հանդես կգանք հայտարարությամբ․Աշոտ Ղուլյան
«Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը հետևում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին և եթե ընտրությունները հետաձգման որոշում ընդունելու կարիք լինի, կհայտնի իր դիրքորոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է կուսակցության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը։
«Մենք հետևում ենք իրավիճակին, եթե իրական վտանգ զգանք, հանդես կգանք հայտարարությամբ։ Ընտրական գործընթացը պետք է փորձենք հասցնել ավարտին, սակայն մեր ժողովրդի առողջությունը ամեն ինչից վեր է, պետք է անպայման հաշվի առնենք իրավիճակը․ եթե հարկ լինի ընտրությունների հետաձգման հետ կապված որոշում ընդունել, անպայման մեր դիրքորոշումը արտահայտելու ենք»,- ասել է նա՝ նշելով, որ իրենց կուսակցությունն այսօր մասնակցել է նախագահ Բակո Սահակյանի մոտ քննարկմանը այս թեմայով։
Աշոտ Ղուլյանը նաև հայտնել է, որ չեղարկում են նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպումները ընտրազանգվածի հետ։