«Ռեալը» մտադիր է ամռանը վերադարձնել Հակիմիին
Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» վերադարձնել պաշտպան Աշրաֆ Հակիմիին, որը վարձակալությամբ է հանդես գալիս գերմանական ակումբում, հաղորդում է Marca-ն։
Մարոկկոյի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմում կունենա մշտական խաղային պրակտիկա։ Արքայական ակումբում գոհ են այս մրցաշրջանում Հակիմիի ցուցադրած խաղից։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հակիմին մասնակցել է 25 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։