ՖԻՖԱ-ն ակումբներին կպարտավորեցնի երկարաձգել ֆուտբոլիստների պայմանագրերը մինչև մրցաշրջանի ավարտը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ակումբներին կպարտավորեցնի երկարաձգել ֆուտբոլիստների պայմանագրերը մինչեւ մրցաշրջանի ավարտը, եթե կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջնությունները ուշ վերսկսվեն եւ շարունակվեն հունիսին և հուլիսին, հաղորդում է The National-ը։ Նաև նոր պայմանագրերը կկնքվեն հաջորդ մրցաշրջանի մեկնարկի ժամկետին համապատասխան։
Կտեղափոխվի նաև ամառային տրանսֆերային պատուհանի ժամկետը մրցաշրջանի ավարտին համապատասխան։
ՖԻՖԱ-ն նաեւ անհրաժեշտության դեպքում, ֆինանսական օգնություն կտրամադրի ակումբներին անխուսափելի ֆինանսական խնդիրները լուծելու համար։
Եվրոպայի ազգային առաջնությունները դադարեցված են։ ՈւԵՖԱ-ն մտադիր է մրցաշրջանն ավարտել հունիսի 30-ին կամ թողնել անավարտ։