Ճապոնիան արգելել է Եվրոպայից քաղաքացիների մուտքը. Reuters
Ճապոնիան արգելել է Եվրոպայից քաղաքացիների մուտքն ու զգուշացրել Տոկիոյում կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկի մասին, հաղորդում է Reuters-ը:
«Ազգային ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է գործել միասնական եւ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար»,- ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
Նա հայտարարել է, որ արգելվել է եվրոպական 21 երկրների և Իրանից քաղաքացիների մուտքը: Նրա խոսքով՝ վիրուսի տարածման դեմ պայքարի մի ամբողջ խումբ է ձեւավորվել:
NHK-ի հաղորդմամբ՝ Տոկիոյում հաստատվել է վարակման 47 դեպք: Ճապոնիայում վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 1369-ի, մահացել է 56 մարդ:
Հնարավոր է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարվի, եթե հիվանդությունը լուրջ վտանգ ներկայացնի մարդկանց կյանքին և սպառնա տնտեսական լուրջ վնասով: