«Ռեալն» իր ստադիոնը տրամադրել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համար
Մադրիդի «Ռեալն» իր ստադիոնը տրամադրել է Իսպանիայի մայրաքաղաքի իշխանություններին կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համար, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
«Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնը կլինի պահեստ, որտեղից տարբեր նյութեր եւ սարքավորումներ կբաշխվեն Մադրիդի հիվանդանոցներին։
«Ռեալը» կդառնա նաեւ հարթակ տարբեր նվիրաբերությունների համար, որոնք կուղղվեն առողջապահական համակարգին։