Հայաստանում կորոնավիրուսի ևս 25 դեպք է հաստատվել, 2 պացիենտներից մեկը, ում վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, ԱՄՆ քաղաքացի է. Փաշինյանը Կառավարությունում
Հայաստանում կորոնավիրուսի ևս 25 դեպք է հաստատվել, դեպքերի թիվը հասավ 290-ի: 18 անձ ապաքինվել է, իսկ թեստերից 1440-ը բացասական արդյունք են տվել: Փաստացի բուժվում է 272 անձ:
Այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2 պացիենտներից մեկը, ում վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, ԱՄՆ քաղաքացի է, մյուսը ՀՀ քաղաքացի է, 2-ն էլ տարիքային բարձր խմբում են` 75-ից բարձր տարիք ունեն և գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նա հավելեց, որ մոտ 100 քաղաքացի մեկուսացման ռեժիմից դուրս է եկել, այսինքն` նրանք չեն հիվանդացել, այսօր էլ սպասվում են առողջացման և ապամեկուսացման նոր դեպքեր: