Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ...

Նոր աշխարհի մարտահրավերները. Նախկին փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյան

ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ՀՀ թեթև արդյունաբերության զարգացման ասոցիացիայի նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու Ռոբերտ Հարությունյանը 168.am-ում հրապարակած Նոր աշխարհի մարտահրավերները հոդվածում անդրադառնում է նոր կորոնավիրուսի ազդեցությանը համաշխարհային գործընթացների վրա, տնտեսական, հոգեբանական մարտահրավերներին, պետության ձեռնարկելիք քայլերին ու համալիր ծրագրերին։

Այսօր ամենակարևոր հարցերից է, թե իր զարգացման որ ուղին կընտրի մարդկությունը կորոնավիրուսից հետո: Արդյո՞ք մենք կվերաբերվենք այս համաճարակին՝ որպես հերթական, միգուցե փոքր-ինչ ավելի վախեցնող խնդրի, որը կանցնի անհետք, և մենք որոշ ժամանակ անց բոլորովին կմոռանանք նրա մասին, թե՞ կփորձենք հասկանալ, թե ինչ նպատակով այս կորոնավիրուսը հայտնվեց մեր կյանքում: Արդյո՞ք պատահական էր, որ մեկ չղջիկից վարակվեց աշխարհի ավելի քան 160 երկիր, հիվանդացավ ավելի քան 300.000 մարդ և եղան բազմաթիվ մահեր:


Կարծում եմ՝ այս ամենը չի կարող անհետ անցնել: Դժվար է ենթադրել, որ մահացածների ընտանիքի անդամները կարող են համակերպվել այն մտքին, որ իրենց հարազատների մահը պատահական էր և իմաստազուրկ: Բայց խնդիրն այն է, թե արդյո՞ք մենք բոլորս հասուն ենք այնքան, որ հասկանանք դա և շատ բան մեզանում վերաիմաստավորենք՝ հատկապես մեր ապրելակերպում:

Կորոնավիրուսը կարող է փոխել աշխարհը, եթե մենք դա իրոք հասկանանք: Այսօր շատերն են պնդում, որ աշխարհն այլևս նույնը չի լինի: Սակայն առանձնահատուկ կարևորություն է ստանում, թե մենք ինչ իմաստ ենք դնում այս արտահայտության մեջ: Աշխարհը կփոխվի տնտեսությա՞ն տեսանկյունից, մարդկանց բարեկեցությա՞ն տեսանկյունից, թե՞ մարդկանց վարքագծի, փոխհարաբերությունների և հոգևոր արժեքների առումով:

Տնտեսական ճգնաժամը, որի ուժգնությունը և խորությունը կախված կլինի վիրուսի ազդեցությունից, արդյո՞ք կհանգեցնի մարդկանց ավելի չարացմանը, անձնական բարեկեցության ապահովման ճանապարհին ուրիշների շահերի ոտնահարմանը, մրցակցության ընթացքում հաղթելու ցանկության անզսպության համընդհանուր դրսևորումներին, թե՞ կստիպի մեզ վերանայել մեր արժեքները և վերադառնալ, իրականում վերադառնալ մոռացված և ներկայումս ձևական պահպանվող մարդկային կամ համամարդկային արժեքներին՝ անկախ կրոնից ու դավանանքից:

Կհաջողվի՞ վիրուսին բարիացնել մեզ և ազգերին ստիպել ապրել համերաշխ. ժամանակը ցույց կտա:

Այսօր շատերը ասում են, որ, եթե չլիներ համաճարակը, ապա տեղի էր ունենալու նոր համաշխարհային պատերազմ: Միգուցե, պնդել հստակորեն դա, իհարկե, դժվար է: Սակայն ակնհայտ է, որ նույն ինքը՝ բնությունը, պահանջում է մեզանից մեր վարքագծի փոփոխություն: Եվ կախված նրանից՝ կփոխվե՞նք մենք, թե՞ ոչ, կհասկանա՞նք պատմության դասերը, թե՞ ոչ, կարծում եմ՝ պայմանավորված կլինի նաև՝ առաջիկայում կլինե՞ն պատերազմներ և այլ ավելի դաժան համաճարակներ և աղետներ, թե՞ ոչ:

Այս ճգնաժամը կրկին ստիպում է անդրադառնալ պետության դերին հանրային բնականոն կյանքի կազմակերպման գործում: Այն ստիպում է իշխանություններին գիտակցել և բացահայտել սեփական ժողովրդին սիրելու և հանուն ժողովրդի բարօրության գործելու անկեղծության մակարդակը, ստիպում է հրաժարվել պոպուլիզմից, որը դարձել էր վերջին ժամանակաշրջանում համաշխարհային «պանդեմիա»: Կարելի է, իհարկե, շարունակել զբաղվել պոպուլիզմով և փորձել մարդկանց հրապուրել ականջը շոյող խոսքերով կամ խոստումներով, սակայն միևնույն է, կորոնավիրուսը և նրա հետևանքները ստիպելու են առերեսվել իրականության հետ:

Ակնհայտ է, որ նման ճգնաժամային իրավիճակում միջակության մակարդակի կառավարումը, ցանկալին իրականություն ներկայացնելը հանգեցնելու են նմանօրինակ գործելակերպ որդեգրած իշխանությունների վախճանին՝ անկախ ճգնաժամից առաջ ունեցած վարկանիշից:

Ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկրի իշխանություն ներկայումս անցնում է համապատասխանելիության յուրատեսակ քննություն, և կապված նրանից, թե որքանով կհաջողվի դիմագրավել ճգնաժամին, իրականացնել ճիշտ, արդիական, այդ թվում՝ ոչ պոպուլիստական քայլեր, կորոշվի նաև այդ իշխանության քաղաքական ապագան:

Կարծում եմ՝ պետք է դիտարկել զարգացումների մի քանի սցենար, ընդ որում, այդ սցենարները կարող են հաջորդել միմյանց կամ անընդհատ փոփոխվել: Սցենարների տարբերությունը կապված է հիմնականում կորոնավիրուսի հաղթահարման և աշխարհի բնականոն կյանքին վերադառնալու ժամկետների հետ: Ինչքան երկար տևի համաճարակը, այնքան խորն է լինելու վերջինիս ազդեցությունը տնտեսության վրա, այդքան մեծ պետք է լինեն իշխանությունների աջակցության ջանքերը: Որքան երկար շարունակվի համաճարակը, այնքան մեծ է նաև հավանականությունը, որ աշխարհը կփոխի կամ կարող է փոխել իր սպառողական վարքագիծը: Սա նույնպես պետք է հաշվի առնել՝ հակաճգնաժամային ռազմավարությունը և մարտավարությունները մշակելիս:

Տնտեսական ճգնաժամը, որը տեղի է ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, իմ կարծիքով, կանգնեցնելու է երկրներին կարևոր մի ընտրության առջև: Այն է՝ սեփական տնտեսությունը փրկելու և վերականգնելու համար իրականացնե՞լ պրոտեկցիոնիզմի՝ բաց կամ լատենտ՝ կարևոր չէ, քաղաքականություն, թե՞ դառնալ կամ մնալ համաշխարհային համերաշխության գաղափարի ջատագով և գործել վերջինիս համապատասխան՝ զարգացնելով միջազգային առևտուրը և փոխգործակցությունը: Արդյո՞ք երկրները պատրաստ կլինեն հրաժարվել իրենց ազգային հարստության և բարեկեցության մի մասից՝ հօգուտ այլ ազգերի և երկրների: Ցավոք, կարծում եմ՝ ոչ: Պրոտեկցիոնիզմի մակարդակն առավել բարձր կլինի այն երկրներում, որոնք ներքին սպառման միջոցով հնարավորություն կտեսնեն վերականգնել սեփական տնտեսությունը, համենայնդեպս՝ հետվիրուսային սկզբնական փուլում: Սա մարտահրավեր կդառնա այն երկրների համար, որոնց տնտեսական զարգացման գործում կարևորագույն նշանակություն ունի արտահանումը: Այդ երկրների թվին պատկանում է նաև Հայաստանը:

Իսկ ի՞նչ անել, եթե աշխարհն իրոք շարժվի միմյանցից փակվելու և պաշտպանվելու սցենարով:

Ի՞նչ կարող է անել Հայաստանի կառավարությունը:

Եթե համաճարակը տևի ևս մի քանի ամիս, և մենք ստիպված լինենք ամբողջությամբ մեկուսացնել բոլորին (կամ ինքնամեկուսացվել), ինչը միանշանակ կբերի տնտեսության ավելի խորը ճգնաժամին, ապա կարծում եմ՝ մենք կգրանցենք հետևյալ իրավիճակը:

Բազմաթիվ ընկերություններ կդադարեցնեն իրենց գործունեությունը, շատերը կդառնան սնանկ: Դա առանձնապես կվերաբերվի այնպիսի ոլորտին, ինչպիսին է զբոսաշրջությունը, որը Հայաստանի պարագայում գեներացնում էր բավականին մեծ եկամուտներ և ապահովում էր արտարժույթի ներհոսք երկիր: Կունենանք աշխատատեղերի լուրջ կրճատումներ, ինչը կհանգեցնի սոցիալական ծանր իրավիճակի: Արդյունքում՝ սպառումը կնվազի, հատկապես՝ ոչ պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների մասով: Դա իր հերթին՝ կհանգեցնի նոր սնանկությունների և աշխատատեղերի կրճատման այնպիսի ոլորտներում, ինչպիսին է, օրինակ՝ ոսկերչությունը: Կնվազի ներմուծումը, արտադրությունը, ինչի արդյունքում կնվազեն պետության հարկային եկամուտները և վերջինիս հնարավորությունները՝ հակազդելու ճգնաժամին: Սա իր հերթին՝ կարող է բերել արդեն պետական համակարգում աշխատատեղերի կրճատման և սոցիալական խնդիրների նոր գալարի:

Վերոնշյալ ցիկլերից դուրս գալու համար պետք է նախօրոք պաշտպանվել, երբ դեռ պետության միջոցները թույլ են տալիս հակաճգնաժամային գործողություններ անել: Հակառակ դեպքում՝ պետք է պատրաստ լինել նաև գնալ արտաքին պարտքի ավելացմանը:

Նման պայմաններում կարևորագույն խնդիր է դառնում պետության հասանելի միջոցների արդյունավետ օգտագործումը: Տվյալ դեպքում արդյունավետության տակ հասկանում ենք. ա/ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ընկերությունների, քաղաքացիների և նաև բանկերի հնարավոր վնասների մինիմիզացում՝ փորձելով հնարավորինս կանխել սնանկության դեպքերը և լուծել կարճաժամկետ սոցիալական խնդիրները, բ/ համաճարակից հետո կառավարելի սպառման աճին նպաստում, ընկերությունների և բանկերի լիկվիդայնության ավելացում: Կառավարելի սպառման աճ ասելով՝ նկատի ունենք այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն տեղական ընկերությունների արտադրանքի սպառմանը: Որպես վերջինիս օրինակ՝ կարող է լինել սոցիալական վաուչերների տրամադրումը քաղաքացիներին, որոնք կարելի է փոխանակել տեղական արտադրության ապրանքների հետ, ներառյալ՝ ոչ պարենային:

Համաճարակի ժամանակահատվածում անհրաժեշտ են գործողություններ, որոնք կնվազեցնեն ընկերությունների հաստատուն ծախսերը: Նույնը ճշմարիտ է նաև քաղաքացիների համար: Ընկերությունների հաստատուն ծախսերը ներառում են աշխատավարձերը, դրա հետ կապված հարկերը, գույքահարկը, վարձակալության վճարները, ինչպես նաև վարկային պարտավորությունները, և այլն: Ընկերությունների յուրաքանչյուր խմբի մասով (անհրաժեշտության դեպքում՝ նաև յուրաքանչյուրի մասով) պետք է իրականացվի վերլուծություն և սահմանվի այն գործիքակազմը, որը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել ընկերությունների վնասները:

Մասնավորապես, կարծում ենք՝ անհրաժեշտ է առնվազն իրականացնել հետևյալ միջոցառումները.

1. Առանձին աշխատանքներ տանել խոշոր գործատուների և հարկատուների հետ՝ յուրաքանչյուրի մասով մշակելով աջակցության ծրագրեր, որոնք հնարավորություն կտան չիրականացնել աշխատատեղերի և աշխատավարձերի կրճատումներ, շարունակել հարկային պարտավորությունների կատարումները:

2. Ուսումնասիրել ՓՄՁ-ների խնդիրները՝ արդյունավետ գործիքակազմ մշակելու նպատակով: Դրանից ելնելով՝ գործիքակազմը կարող է ներառել հետևյալը.

ա/ տրամադրել եկամտահարկի, շահութահարկի, հողի և գույքի հարկերի գծով արձակուրդներ

բ/ բանկային համակարգի հետ միասին սառեցնել վարկային պարտավորությունների կատարումը, ընդ որում, ոչ թե տեղափոխել բեռը երկու-երեք ամսով՝ այդպիսով մեծացնելով վարկառուների ծանրությունը, այլ իրականում զրոյացնելով վճարվելիք տոկոսային պարտավորությունները: Այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք բանկային համակարգը պետք է իր վրա վերցնի առաջացող վնասները ամբողջությամբ: Կարծում եմ՝ ոչ: Բանկերին նույնպես պետք է տրամադրվի որոշակի հարկային արտոնություններ: Մյուս կողմից բանկերը պետք է հաշվի առնեն, որ կուտակված պարտավորությունները հետհամաճարակային ճգնաժամային իրավիճակում վարկառուները նույնպես չեն կարողանալու մարել, ինչը կհանգեցնի նոր հետաձգումների կամ ընկերությունների սնանկությունների, և արդյունքում՝ լուրջ վնասների՝ բանկերի համար: Ուստի տվյալ դեպքում պետք է գտնել պետություն-բանկային համակարգ-վարկառուներ ռիսկերի և վնասների բաշխման կոմպրոմիս՝ միգուցե և ցավոտ: Որպես լուծում՝ կարող է լինել նաև ՓՄՁ-ների գործող վարկերի տոկոսագումարների փոխհատուցումը:

գ/ ՓՄՁ-ների մինչև ճգնաժամը ձևակերպված աշխատակիցների աշխատավարձի փոխհատուցում կամ համաֆինանսավորում:

3. Ավելացնել պետական գնումները՝ ապահովելով տեղական ոչ պարենային արտադրանքի սպառման որոշակի մակարդակ: Որպես առանձին ուղղություն՝ կարող է լինել նաև էլեկտրոնային կառավարության ընդլայնման համար տարբեր լուծումների ձեռքբերում տեղական ՏՏ ընկերություններից:

4. Քաղաքացիներին տրամադրել վարկային, հարկային և պարտադիր վճարների՝ մեքենայի գույքահարկի, ԱՊՊԱ և նմանատիպ վճարների հետաձգում: Հնարավորություն գտնել համաֆինանսավորել նաև ցածր եկամուտներ ունեցող կամ չաշխատող մարդկանց կոմունալ ծախսերը:

Համաճարակից հետո կառավարության գործողությունները պետք է ուղղված լինեն.

Ներքին կառավարելի սպառման աճին
Արտահանման զարգացմանը
Ներդրումների ներգրավմանը
Ներքին սպառման ավելացումը կարող է իրականացվել լիկվիդայնության աճի միջոցով գրեթե բոլոր մակարդակներում՝ քաղաքացիների, ընկերությունների, բանկերի: Տվյալ դեպքում պետք է հաշվի առնել նաև նոր իրավիճակում մարդկանց սպառման վարքագծի հնարավոր փոփոխությունները, որի մասին խոսել ենք արդեն: Մասնավորապես, կան կարծիքներ, որ մարդը սկսելու է սպառել ավելի քիչ, խնայելու է և փորձելու է աջակցել էկոլոգիայի պահպանմանը, օրինակ՝ նվազեցնելով ճանապարհորդությունները:

Մասնավորապես կարող են իրականացվել հետևյալ գործողությունները

1. Համաճարակի ժամանակ բազմաթիվ աշխատատեղերի կրճատման պարագայում՝ պետությունը կարող է հանդես գալ՝ որպես խոշոր «գործատու», ներգրավելով քաղաքացիներին որպես աշխատող որևէ խոշոր, միգուցե նոր ազգային պրոյեկտներում: Օրինակ՝ ստեղծել «Հայաստանը՝ էկոլոգիապես մաքուր երկիր» ծրագիր, որի շրջանակներում պատվիրել յուրաքանչյուր ցանկացող և աշխատանք չունեցող քաղաքացիներին որոշ աշխատանքների իրականացում, ինչպիսիք են, օրինակ, ծառերի տնկումը, աղբահանումը կանաչ գոտիներում, բարեկարգման, կենդանիների պահպանման հետ կապված որոշ աշխատանքներ, և այլն:

Ընդ որում, այս աշխատանքների իրականացումը չի ենթադրում հատուկ գիտելիքների և ունակությունների առկայություն, անհրաժեշտ չէ դասընթացների իրականացում: Ֆինանսական միջոցների առկայության կամ աղբյուրի հասանելիության դեպքում պետությունը կարող է նախաձեռնել նաև ավելի գլոբալ ծրագրեր, օրինակ՝ նոր խելացի կանաչ քաղաքի ստեղծում, որտեղ կարող են ներգրավվել ոչ միայն քաղաքացիներ, այլև շինարարական, խորհրդատվական, ՏՏ, լոգիստիկ, տրանսպորտային և մի շարք այլ փոքր և միջին ընկերություններ:

Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ մեկնարկից հետո այս ծրագիրը կարող է դառնալ բավականին գրավիչ նաև ներքին և արտաքին ներդրողների համար: Ծրագրերը կարող են լինել բազմաթիվ և բազմապիսի և պետք է ուղղված լինեն կապիտալ ծախսերի իրականացմանը և ենթակառուցվածքների զարգացմանը:\

1. Ավելացնել ընկերությունների լիկվիդայնությունը վարկային և այլ նպատակային ֆինանսավորման միջոցով: Մասնավորապես, կարելի է ուժեղացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ներդրումների Աջակցման Կենտրոնի (ՆԱԿ) հնարավորությունները՝ տալով վերջինիս նաև ՓՄՁ-ներից, այսպես կոչված, «կորոնավիրուսային» պարտատոմսերի ձեռքբերման իրավունք:

Դա ենթադրում է, որ այն ընկերություններից, որոնց գործունեությունը կամ գործարար ծրագիրը ՆԱԿ-ի կամ դրա համար հատուկ վարձված մասնագիտական կառույցի կողմից կգնահատվի հեռանկարային, վերջինս ձեռք կբերի տվյալ ընկերության պարտատոմսեր՝ ցածր տոկոսով և համապատասխան ժամկետով: ՆԱԿ-ը կիրականացնի նաև ընկերության գործունեության և ծախսումների մոնիտորինգ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվության տրամադրում՝ ծրագրի արդյունավետությունը և գումարների վերադարձելիությունն ապահովելու նպատակով:

Բանկերի համար որոշակի ժամանակահատվածում փոխել ռիսկայնության հետ կապված ԿԲ-ի նորմատիվները՝ թույլատրելով ֆինանսավորել ընկերություններին՝ առանց վարկի լիարժեք ապահովման:

2. Դիտարկել ժամանակավորապես եկամտահարկի պրոգրեսիվ դրույքի կիրառումը, ընդ որում, ցածր աշխատավարձերի համար կիրառել զրոյական կամ զրոյին մոտիկ դրույքաչափեր, իսկ բարձր եկամուտներ ստացողների համար կիրառել նախորդից բավականին բարձր դրույքաչափեր: Միաժամանակ, ստացված լրացուցիչ եկամուտները բաշխել ցածր եկամուտներ ստացող քաղաքացիներին «պարգևավճարներ» տալու միջոցով: Այս գործողությունները նույնպես կխթանեն սպառումը:

3. Հետևել ԵԱՏՄ գործընկերությունների հետհամաճարակային վարքագծին և ապահովել հայկական ապրանքների ոչ տարիֆային սահմանափակումների վերացմանը:

4. Աջակցել հայկական արտադրանքի արտահանման աշխարհագրության ընդլայնմանը՝ տնտեսական դիվանագիտության պրակտիկ գործողություններով: Թիրախային երկրներում տնտեսական ներկայացուցիչների գրասենյակներ հիմնելու անհնարինության դեպքում՝ յուրաքանչյուր դիվանագիտական ներկայացուցչության համար պետք է սահմանվեն արտահանման և ներդրումների ներգրավման տարեկան չափաքանակները, ինչն արվել էր 2018 թվականին մինչև հեղափոխությունը և, ցավոք, ապագայում չիրականացվեց:

Ամփոփելով՝ ասենք, որ վերոնշյալ կետերը չեն կազմում այն գործողությունների ամբողջական ցանկը, որոնք կարելի է կիրառել տվյալ ճգնաժամի ժամանակ: Իսկ կիրառե՞լ դրանք, թե՞ ոչ, կիրառել ամբողջությա՞մբ, թե՞ ոչ, կախված է Կառավարության ցանկությունից, հնարավորություններից և առկա իրավիճակի գնահատականից¦:

Ռոբերտ Հարությունյան, տ.գ.թ., ՀՀ թեթև արդյունաբերության զարգացման ասոցիացիայի նախագահ, ՀՀ նախկին փոխարտգործնախարար

դիտվել է 315 անգամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan