Հայաստանի իշխանությունները փոքր և միջին բիզնեսի աջակցության միջոցառման մասին տեղեկատվություն են հրապարակել
Հայաստանի կառավարության և էկոնոմիկայի նախարարության կայքերում հրապարակվել է փոքր և միջին բիզնեսի աջակցության թվով երրորդ միջոցառումը, որն ուղղված է կորոնավիրուսի բացասական տնտեսական հետևանքների չեզոքացմանը և փոքր ու միջին բիզնեսի աջակցությանը, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարելավմանը ու փոփոխվող պայմաններին հարմարվելուն։ Այս մասին մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։
Նա հավելեց, որ նախկինում նման տեղեկատվություն հրապարակվել էր գյուղատնտեսության առնչությամբ։