Զիդանը ցանկանում է «Ռեալում» տեսնել Ռաուլ Խիմենեսին
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է անգլիական «Վուլվերհեմփթոնի» եւ Մեքսիկայի հավաքականի հարձակվող Ռաուլ Խիմենեսի ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը։ Արքայական ակումբում դժգոհ են սերբ հարձակվող Լուկա Յովիչից և ամռանը կփորձեն վաճառել նրան։
Ռաուլ Խիմենեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Վուլվերհեմփթոնի» հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։