Կորոնավիրուսով վարակված Պաուլո Մալդինին՝ իր առողջական վիճակի մասին
Իտալական «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին, որի մոտ մարտի 21-ին կորոնավիրուս էր հայտնաբերվել, խոսել է իր առողջական վիճակի մասին:
«Ինձ լավ եմ զգում, սակայն դեռ հազում եմ: Բացի դա, չեմ կարողանում նաև հոտ և համ զգալ: Սա գրիպի նման չէ: Իմ մարմինը պայքարում է մի թշնամու դեմ, որին չի ճանաչում:
Երբեմն ուժեղ հոդացավեր և մկանային ցավեր եմ ունենում: Երբ հիվանդությունն իր գագաթնակետին էր, խնդիրներ էի ունենում նաև շնչառության հետ, իսկ ջերմությունս չէր իջնում 38.5-ից»,- Մալդինիի խոսքը փոխանցում է Corriere della Sera-ն:
Հիշեցնենք, որ 51-ամյա Պաոլո Մալդինին և նրա որդին՝ «Միլանի» 18-ամյա ֆուտբոլիստ Դանիելե Մալդինին մարտի 21-ին դրական թեստ էին հանձնել։